«Երբ ես հանդիպում եմ Գրիգոր Գուրզադյանին, չեմ ցանկանում բաժանվել նրանից։ Իսկ երբ բաժանվում եմ, ուզում եմ հանդիպել և լսել նրան»:
Վիլյամ Սարոյան
Մի անգամ Վիլյամ Սարոյանը հարցնում է գիտնական, ֆիզիկոս, աստղագետ, գրող-էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանին.
- Ի՞նչ է մարդը:
Նա պատասխանում է.
- Տիեզերական մարմին:
Սարոյանը շարունակում է.
- Այդ դեպքում տիեզերքից բան կպակսի՞, եթե մարդը վերանա:
Երկար մտորումից հետո գիտնականն ասում է.
- Կպակասի շատ մեծ բան՝ տիեզերքը մարմնավորողը, որովհետև ոչ մի տիեզերական մարմին չի կարող ստեղծել երաժշտություն, պոեզիա, գրականություն, նկարչություն, ճարտարապետություն…
Սիլվա Սողոմոնյան